ՀԽ նիստ

Armenian
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի 14.03.2014թ.    2014թ. մարտի 14-ին, ժամը 17:00 ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Մեդիակենտրոնում (հասցեն` ք. Երևան, Րաֆֆու 57) տեղի  ունեցավ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:  Նիստին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի յոթ անդամներ. Նախագահ`  Հարություն Թոփիկյանը, անդամներ` Համլետ Խաչատրյանը, Արթուր Շահնազարյանը,  Լիլիթ Բլեյանը, Արտյոմ Խաչատրյանը, Գրիգոր Խաչատրյանը և Գևորգ Հակոբյանը:    Օրակարգում.  1. «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի 2013թ. գործունեության ներկայացում  2. «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի 2013թ. ֆինանսական հաշվետվության  հրապարակում  3. «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր  պաշտոնակատարի պարտականությունների դադարեցում և տնօրենի նշանակում    Լսեցին.  1. «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր  պաշտոնակատար Շուշան Բլեյանին: Նա ներկայացրեց «Սեբաստացիներ»  կրթական հիմնադրամի 2013թ. գործունեությունը և ֆինանսական  հաշվետվությունը:  2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Թոփիկյանին: Նա  տեղեկացրեց, որ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Շուշան Բլեյանը ուսումը շարունակելու է Վիեննայի կոնսերվատորիայում, ուստրի  դիմել է տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից ազատվելու  համար:    Որոշեցին.  1. «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի տնօրենի Շուշան Բլեյանին  (անձնագիր` AM 0378413, տրված 18.07.20112. 003 կողմից, հասցեն` ք. Երևան 0061, Ֆրունզեի 18շ., բն. 31), իր դիմումի համաձայն, ազատել տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից:  2. ՀՀ քաղաքացի Առնոլդ Բլեյանին (անձնագիր` AN 0484612, տրված 22.05.2013թ.  005 կողմից, հասցեն` ք. Երևան 0076, Ա. Հովհաննիսյան 12, բն. 16) նշանակել  «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի տնօրեն:      «ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` Հ. ԹՈՓԻԿՅԱՆ