«Կենսամշակութային արշավ» ուսումնական նախագիծ

Armenian

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավ

Մոբիլ դպրոց. մշակույթ անիվների վրա

2013, մայիսի 25-29

Օրհնությամբ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի:

Մասնակիցներ

Կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ(գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան)
Կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոց

Մայիսի 25. մեկնում Երևան-Այրիվանք-Կոթիվանք-Դադիվանք-Գանձասար երթուղով

08.00 - Օրհնություն Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում. միասնական աղոթք, երգեցողություն
10.00 - Հայրավանք, հոգևոր երգեր երգչախմբի կատարմամբ
12.00 - Ներքին Գետաշեն, «Խոնարհված եկեղեցիներ» նախագծի ներկայացում Կոթավանքում
16.00 - Դադիվանք, հոգևոր երգեր երգչախմբի կատարմամբ
20.00 - իրիկնային երգեցողություն Գանձասարում
              Գեղարվեստի ավագ դպրոցի իրիկնային պլեներ

Մայիսի 26

Ստեփանակերտում
10.00 - կրթահամալիրի մայիսյան 8-րդ մանկավարժական-ստեղծագործական հավաքի արդյունքների ներկայացում Արցախի նորարար ուսուցիչներին, տնօրեններին, կրթության գործի կազմակերպիչներին
11.00 - երաժշտական հանրակրթություն, երգչախումբը հանրակրթական դպրոցում. երգչախմբային պարապմունք հանրակրթական հաստատությունների երաժշտության ուսուցիչների, դաստիարակների, խմբավարների համար
13.00-16.00 – Մշակութային Ստեփանակերտ. զբոսանք
17.00 -  երգչախմբի բացօթյա համերգ Ստեփանակերտի Շահումյանի պուրակում (Пятачок)      
Շուշիում
09.00 - Գեղարվեստի ավագ դպրոց. էքսպոզիցիա Շուշիի Գյուրջան արվեստի ակադեմիայի ցուցասրահում
10.00 - Գեղարվեստի ավագ դպրոցի «Մշակութային Շուշի. շշնջացող ավերակներ» նախագծի մեկնարկ Խ. Աբովյանի անվան դպրոցի բակից. Շուշին առանց թափոնների
17.00 -  Գեղարվեստի ավագ դպրոցի իրիկնային պլեներ, հետազոտական աշխատանք «Շշնջացող ավերակներ» նախագծով
Գանձասարում
20.00 - «Սեբաստացիներ» երգչախմբի իրիկնային երգեցողություն Գանձասարում

Մայիսի 27. 

Շուշիում
11.00 - Գեղարվեստի ավագ դպրոցի վարպետության դաս Շուշիի Գյուրջան ակադեմիայում
13.00 -  Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցահանդանդեսի բացում Գյուրջյան ակադեմիայում, պերֆորմանս
18.00 - Գեղարվեստի ավագ դպրոցի իրիկնային պլեներ Շուշիում
Գանձասարում
08.00 - «Սեբաստացիներ» երգչախումբ. «Հանրապետության օր. բարձունքի նվաճում» նախագիծ. գագաթի հաղթահարում արցախցի ուսուցիչների և սովորողների հետ. Գանձասար, Վանք գյուղ
14.00 - «Սեբաստացիներ» երգչախմբի համերգ Գանձասարում
16.00 - կրթահամալիրի մայիսյան 8-րդ մանկավարժական-ստեղծագործական հավաքի արդյունքների ներկայացում Արցախի նորարար ուսուցիչներին, տնօրեններին, կրթության գործի կազմակերպիչներին
17.00 - «Սեբաստացիներ» երգչախմբի համերգ Վանք գյուղի դպրոցում. համաձայնագիր կրթահամալիրի և Վանք գյուղի դպրոցի միջև

Մայիսի 28

Հանրապետության օր. «Բարձունքի նվաճում» նախագիծ. գագաթի հաղթահարում Շուշիի ուսուցիչների և սովորողների հետ
Նկարչական և թատերական էտյուդներ քաղաքի տարբեր վայրերում
13.00 - Սբ. Ղազանչեցոց եկեղեցի, հոգևոր երգեր երգչախմբի կատարմամբ
14.00 - Տեխնոլոգիական հանրակրթություն. նվիրատվություն  Շուշիի հիմնական դպրոցին
16.00 - երգչախմբի և Գեղարվեստի ավագ դպրոցի համերգ-ներկայացում Շուշիի «Նարեկացի» մշակութային տանը
18.00 - «Հետքերի հետքեր» նախագծի բացօթյա ցուցադրություն Շուշիի կերպարվեստի թանգարանում

Մայիսի 29. վերադարձ Շուշի-Գորիս-Վայք-Երևան երթուղով

10.00 - Կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի ստեղծագործական բաց պարապմունք Կյորեսում
Գորիսի ավագ դպրոցում կրթահամալիրի մայիսյան 8-րդ մանկավարժական-ստեղծագործական հավաքի արդյունքների, «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի, Ինթելի նոր ClassmatePC-ի ներկայացում, երաժշտական հանրակրթություն, երգչախումբը հանրակրթական դպրոցում
12.00 - «Սեբաստացիներ» երգչախմբի ելույթը  Ակսել Բակունցի տուն-թանգարանի բակում
13.00 - հոգևոր երգեր Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
14.00 - հեղինակային կրթական ֆլեշմոբ Գորիսի հրապարակում
17.00 - Վայքի Սբ. Տրդատ եկեղեցի. հոգևոր երգեր երգչախմբի կատարմամբ
20.00 - Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ. հեղինակային կրթական ֆլեշմոբ

Կենսամշակութային արշավի արդյունքները հունիսի առաջին կեսին կամփոփվեն կրթահամալիրի Կենտրոնում կլոր սեղանով և ցուցադրությամբ: 

Նախագծի ղեկավարներ` 

Գագիկ Չարչյան, charchyan777@mskh.amfacebook.com/gagik.charchyan?fref=ts
Հարություն Թոփիկյան, harutyun.topikyan@hotmail.comergchaxumbmskh.wordpress.com 
Աշոտ Բլեյան, bleyan@mskh.amfacebook.com/asot.bleyan?ref=ts&fref=ts 

 

ՀՀ ԿԳ և Պաշտպանության նախարարությունների, ԼՂՀ ԿԳ և ՄԵՀ նախարարությունների, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ